National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.02.2017
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ փետրվարի 3-ին առաջին ընթերցումով քննարկվել է «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Նշվել է, որ օրինագծով կհստակեցվի, թե ինչպես է ակտիվացվում էլեկտրոնային թվային ստորագրությունը, սահմանված կլինի, թե նույնականացման քարտ չունեցող անձինք ինչպես են ստանալու էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր, հստակ կլինի էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրի գործողության ժամկետը, հստակ կլինեն հավաստագրի դադարեցման, կասեցման հիմքերը:

Առաջին ընթերցումով քննարկվել է նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում գույքի սեփականատեր չհանդիսացող անձի՝ գույքային իրավունքի առանձնահատուկ տեսակի՝ անձնական սերվիտուտի, ներառյալ ուզուֆրուկտի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կներդրվի հստակ ձեւակերպված «անձնական» սերվիտուտի ինստիտուտը: Արդյունքում սերվիտուտ հնարավոր կլինի սահմանել ոչ միայն անձի կողմից իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի (հողամասի) օգտագործման անհրաժեշտությամբ պայմանավորված, այլ կոնկրետ անձով, նրա կարգավիճակով, ծավալած գործունեությամբ:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը ողջունել է գործադիրի կողմից առաջարկված փոփոխությունները, որից հետո հանձնաժողովն օրինագծերն ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու վերաբերյալ դրական եզրակացություն է տվել:

ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Վահե Հովհաննիսյանի եւ Ստեփան Մարգարյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցումով: Էլինար Վարդանյանը նշել է, որ հաշվի առնելով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքով սահմանված իրավախախտման եւ պատասխանատվության ակնհայտ անհամաչափությունը՝ նախագծով առաջարկվում է կայանելու մեկ ժամվա համար չվճարած 100 դրամ տուրքի համար սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի չափով, ինչը համարժեք է ավտոկայանատեղի մեկ շաբաթվա դրույքաչափին: Գործող օրենսդրությամբ մեկ ժամվա համար սահմանված 100 դրամը չմուծելու դեպքում սահմանված է 5000 դրամ տուգանք, ինչն ավելին է քան երկու ամսվա համար նախատեսված ավտոկայանատեղի տուրքը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ կառավարությունն սկզբունքորեն դեմ չէ առաջարկվող գաղափարին, սակայն առարկություններ ունի սահմանված տուրքի չափի մասով: Նա առաջարկել է հիմնական զեկուցողներին համատեղ աշխատել գաղափարի շուրջ եւ համաձայնության գալ:

Քննարկումների արդյունքում օրինագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Այնուհետեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների ձեւավորման աղբյուրները, ինչպես նաեւ նրանց գույքային վիճակը, դրամական միջոցների եւ գույքի աղբյուրների օրինականությունը, նրանց դրամական միջոցների եւ գույքի ձեւավորման հետ կապված հնարավոր կոռուպցիոն երեւույթները:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկատվություն է տրամադրել վերոնշյալ խնդիրը կանոնակարգող օրենսդրական այն նախաձեռնությունների վերաբերյալ, որոնք առաջիկայում կներկայացվեն կառավարության կողմից, խոսել է ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն իր ելույթում անդրադարձել է նախագծի սահմանադրական, իրավական եւ քաղաքական խնդիրներին:

ԱԺ որոշման նախագիծը չի արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի օրենսդրական ձեւակերպումը եւ կապահովվի գործնականում դրա արդյունավետ կիրառությունը: Արդյունքում՝ կսահմանափակվի վարչական վարույթին վերաբերող գործերը քրեաիրավական հարթություն տեղափոխելու հնարավորությունը:

Հաջորդ օրենսդրական առաջարկով էլ կապահովվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացումը: Կհստակեցվեն պատիժը կիրառող հիմնարկի վարչակազմի եւ անկախ հանձնաժողովի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը, կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն եւ՛ անկախ հանձնաժողովի, եւ՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում, դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը եւ իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այդ թվում՝ բողոքարկելով անկախ հանձնաժողովի որոշումները:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթները, որոնք արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը՝ ԱԺ հերթական քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանի, Կարինե Աճեմյանի եւ Մկրտիչ Մինասյանի ներկայացրած օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...

16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am